Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոչ եմ անում նախկին ՀՀԿ-ականին, ով ամաչում է իր անցյալից, հանդարտվել և չմոռանալ՝ ինքն ով է»

Դեկտեմբեր 24,2021 20:30
Armen Eghiazaryan

«Վանաձորի ՀՀԿ-ական ավագանու անդամ, ՀՀԿ-ով ավագանու անդամ դարձած Վահե Դոխոյանը այսօր վիրավորական արտահայտություններ է արել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հասցեին։

Ուզում եմ նախ ասել, որ Վահե Դոխոյանը այնքան անամոթ է, որ ինքն իր կուսակցությունից՝ ՀՀԿ-ից դուրս է եկել և անամոթաբար անդամագրվել է «Հայրենիք» կուսակցությանը։ Քիչ է մնում բեղ ու միրուք պահի, որ իրեն չճանաչեն և չհիշեն, որ ինքը հանրապետական է եղել, այ այդքան ամաչում է հանրապետական լինելուց։ Բայց այստեղ նաև ուրիշ խնդիր կա՝ այս հանրապետականը ժամանակին քվեարկելիս է եղել Վանաձոր քաղաքը թալանելու համար, և նրա քվեարկություններով են Վանաձորում տարատեսակ տարածքներ օտարվել ու կոպեկներով վաճառվել։ Նրա ներկայությամբ և մասնակցությամբ են Վանաձորի մանկապարտեզների տենդերների չարաշահումները եղել, որի արդյունքում Վանաձորի երեխաները վատ սնունդ են ստացել, նրա մասնակցությամբ են վերացվել քաղաքի կանաչ գոտիները և գազոնները,  իրականացվել անորակ ասֆալտապատման աշխատանքները, և շատ ու շատ այլ Վանաձորի համար ցավալի հարցեր։

Կոչ եմ անում նախկին ՀՀԿ-ականին, ով ամաչում է իր անցյալից, հանդարտվել և չմոռանալ՝ ինքն ով է և ում մասին է խոսում»,-գրել է նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031