«2021 թվականը Հայաստանի նորագույն պատմության ամենաամոթալի տարին էր: 2020-ը այդքան ամոթալի չէր, ժողովուրդները պարտվում են, դասեր են քաղում, անցնում առաջ: Բայց 2020-ի հունիսի 20-նն էր կապիտուլյացիան: Դա խարան է: Ես չգիտեմ ինչ պետք է անի մեր ժողովուրդը, որ կարողանա իր ճակատից մաքրել այդ խարանը»,- այսօր «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չինել» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի գնահատական տվեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ նրա, Հայաստանը երբեք այսքան խղճուկ չի եղել քաղաքականության մեջ, այսքան խղճուկ չի եղել տարածաշրջանում, աշխարհի հզորների սեղաններին պորտապար պարող քաղաքական դերակատար. «Մեր պետականությունը Նիկոլ Փաշինյանի պատճառով վերածվել է մի թեթեւաբարո կնոջ, ով տալիս է բոլորին այն, ինչ ուզում են, սակայն ոչինչ չի կարող փոխել: 2021-ը, ասում են, ցլի տարի էր, սակայն իրականում հայ ժողովրդի համար այն «կռտած ցլի» տարի էր»:
Աշոտյանը նկատեց, որ մեր երկրի դիվանագիտական ամենամեծ հաղթանակը 2021-ին այն էր, որ 106 ոչխար վերադարձրեցին սահմանամերձ գյուղերից մեկի բնակչին, այդքան մենք մանրացել ենք, իբրեւ ժողովուրդ ու քաղաքակրթական միավոր:
Կեղծ լավատեսությունը, ըստ Աշոտյանի, ճոխություն է, որը հայ ժողովուրդը հիմա իրեն թույլ տալ չի կարող:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ