Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում պիտանելիության ժամկետն ավարտվելու պատճառով խոտանվել են AstraZeneca և Moderna-ի որոշ խմբաքանակներ. «Ա1+»

Դեկտեմբեր 24,2021 18:55

«Աստրազենեկա» և «Մոդեռնա» պատվաստանյութերի պահպանման կարճաժամկետ լինելու պատճառով ունեցել ենք 27 հազարական դեղաչափերի խոտանում։

Ինչքա՞ն պատվաստանյութ է ոչնչացվել պահպանման ժամկետներով պայմանավորված՝ «Ա1+»-ի հարցին  ի պատասխան՝  ասաց « Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:

«Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերը սկզբնական շրջանում շատ կարճ ժամկետ ունեին՝ սկզբում 1 ամիս, հետո 3, իսկ այս պահին մինչև 9 ամիս ժամկետ։ Այս համատեքստում պետք է նաև հաշվի առնել, թե պատվաստանյութ  երբ է հասել Հայաստան»,-պարզաբանեց Գայանե Սահակյանը:

Բացի այդ պատվաստանյութը նախատեսված էր տասը հոգու համար, և սրվակը բացելուց հետո պիտանի էր ընդամենը 6 ժամ։

«Հունիսին մենք ունեցանք «Աստրազենեկայի» 27000 դեղաչափի խոտան՝ 250 000-ից։ Իսկ արդեն նոյեմբերի վերջին ունեցանք նաև «Մոդեռնա» պատվաստանյութի 27000 դեղաչափի խոտան՝ 100 000-ից»,- ասաց նա։

«Մոդեռնա» պատվաստանյութը Հայաստան էր հասել նոյեմբերի 4-ին և անհրաժեշտ էր մինչև նոյեմբերի 28-ը սպառել։

«Մյուս պատվաստանյութերի խոտանումներ չեն եղել»,- ասաց Գայանե Սահակյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031