Հիմք ընդունելով «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142.2 հոդվածի 2-րդ մասի պահանջը և հիմք ընդունելով ՀՀ թիվ 21 ընտրատարածքի ընտրական հանձնաժողովի 2021-թ. դեկտեմբերի 12-ի թիվ 49-Ա որոշումը ՝ համաձայն որի Հովհաննես Ազատի Հովեյանը օրենքի ուժով ընտրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար և սույն թվականի դեկտեմբերի 23-ից ստանձնել է համայնքի ղեկավարի պարտականությունները:
Մարտունի համայնքի ղեկավար՝ Հովհաննես Ազատի Հովեյան
Պաշտոնը ստանձնել է` 23 դեկտեմբեր 2021թ.
Կենսագրական տվյալներ
Ծննդյան տարեթիվ , ամսաթիվ, ծննդավայր
22 օգոստոսի 1966թ. Գեղարքունիքի մարզի, գյուղ Վարդենիկ:
Կրթություն
1973-1983 թթ. սովորել և ավարտել է Վարդենիկի թիվ 2-րդ միջն. դպրոցը:
1984-1986 թթ. ծառայել է խորհրդային բանակում (Գերմանիա):
1996-1998 թթ. սովորել և ավարտել է ՌԴ ք. Տյումեն Առևտրա-տնտեսագիտական տեխնիկումը:
2005-2010թթ. սովորել և ավարտել է Տյումենի պետական համալսարան, ստանալով մենեջմենտ-ֆինանսիստ մասնագիտություն:
Աշխատանքային գործունեություն
2000-2005 թթ. Վարդենիկի գյուղապետարան, գյուղատնտեսության բաժնի ղեկավար:
2005-2021 թթ. Վարդենիկ համայնքի ղեկավար:
2021 թ. դեկտեմբերի 23-ից ստանձնել է Մարտունի համայնքի ղեկավարի պարտականությունները:
Մարտունու համայնքապետարան