Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ: Քիչ առաջ նման որոշում հրապարակեց ՀՀ վերաքննիչ դատարանը՝ մերժելով Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի բողոքը՝ ընդդեմ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման: Թե ի՞նչ հիմնավորումներ է դրել Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում՝ Դավիթ Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը դեռ ասել չի կարող՝ դատարանի որոշումը պաշտպաններին դեռեւս չի տրամադրվել:
Aravot.am-ի հետ զրույցում Սերգեյ Հովհաննիսյանն ասաց՝ իհարկե, այս որոշումն էլ կբողոքարկեն Վճռաբեկ դատարանում, բայց այս առումով սպասելիքները շատ մեծ չեն, քանի որ գործի նախաքննությունն ավարտին է մոտենում, շուտով՝ հավանաբար 2022 թվականի հունվարի 10-ից հետո, գործն արդեն կուղարկվի դատարան:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ