Ռուսաստանը դրական է գնահատում Եվրամիության աջակցությունը Բաքվին ու Երևանին հայ- ադրբեջանական սահմանի սահմանազատման գործում: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ողջունում ենք միջազգային ջանքերը, որոնք ուղղված են երկկողմ հարաբերությունների կարգավորմանը: Ընդ որում, գլխավորն այստեղ տարածաշրջանային իրողությունները հաշվի առնելն է, Բաքվի ու Երևանի համաձայնությունը, ինչպես նաև դրա ավելացրած արժեքը»,- ասել է նա՝ մեկնաբանելով ԵՄ հայտարարությունը՝ սահմանազատման և սահմանագծման հարցով փորձագետներ ուղարկելու վերաբերյալ:
Զախարովան հիշեցրել է, որ Մոսկվան, Բաքուն ու Երևանը պայմանավորվել են ստեղծել սահմանազատման հարցերով եռակողմ հանձնաժողով:
«Մեր կողմից մենք կշարունակենք թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել, այդ թվում խորհրդատվական»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ