Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատանքում լինել պարտաճանաչ, պարտականությունների կատարման մեջ՝ հետևողական, միայն այս կերպ կկարողանանք բոլոր ոլորտներում թերացումներից զերծ մնալ». Նազելի Բաղդասարյան

Դեկտեմբեր 24,2021 16:31

«Աշխատանքում լինել պարտաճանաչ, պարտականությունների կատարման մեջ՝ հետևողական, միայն այս կերպ կկարողանանք բոլոր ոլորտներում թերացումներից զերծ մնալ»,- նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը տարեվերջյան  մարզի խորհրդի նիստի մեկնարկին։

Նիստի օրակարգային առաջին հարցը համայնքների 2021 թվականի բյուջեների սեփական եկամուտների կատարմանն է վերաբերվել։  Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանի խոսքով եկամուտները  կատարվել են 75.6 %-ով։ Մարզի 24 համայնքներ չեն ապահովել եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը։ Խոշորացված համայնքներից ամենացածր ցուցանիշը գրանցվել է Մարմաշեն համայնքում` 31.4%։ Քաղաքային համայնքներում ցուցանիշը բավական բարձր է եղել՝ Գյումրի 84.4%, Արթիկ՝ 86.8%:

«Սեփական եկամուտների կատարումը համայնքների ղեկավարների ուղիղ պարտականությունն է, թվերի ուսումնասիրությունը փաստում է, որ համայնքապետերը թերացել են աշխատանքում։ Մենք մեր քաղաքացիների թշնամին չենք, որ ասում ենք պետք է սեփական եկամուտները վճարել, այլ պետք է հստակ գիտակցել տվյալ աշխատանքի արդյունավետ իրականացման դեպքում համայնքների օգուտը։ Այս հարցում ես չափազանց հետևողական եմ լինելու և նույն կերպ կարծում եմ պետք է աշխատեն մեր նորընտիր համայնքապետերը»,- նշել է Շիրակի մարզպետը։

Նազելի Բաղդասարյանը կարևորել է ՏԻ և ՀԳՄՀ վարչության համակարգված աշխատանքը նոր ձևավորվող համայնքներին իրավական ու մեթոդական աջակցություն տրամադրելու առումով։ Վարչության պետ Արամ Անտոնյանը զեկույցի ժամանակ նշել է, որ անհրաժեշտ աշխատանքներ են տարվել պետական կառավարման համակարգի  մարմինների ու վերջիններիս տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության և փոխհամաձայնեցված գործողությունների  ապահովման ուղղությամբ:

«2021 թվականին մարզում ՏԻՄ ընտրություններ անցկացվեցին և այս առումով ուզում եմ կարևորել մեր մարզի իրավապահ համակարգի համակարգված ու պատասխանատու աշխատանքը, որի արդյունքում հնարավոր եղավ գործընթացը կազմակերպել  անցնցում։  Այս ամենը նաև նոր քաղաքական մշակույթի ձևավորման մասին է խոսում, որ ամենից կարևորը քաղաքացու քվեն է»,- ընդգծել է մարզպետը։

Առողջապահության բնագավառում կատարված աշխատանքների հաշվետվությամբ հանդես է եկել առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին փոխարինող Լեյլի Ասլանյանը՝ նշելով, որ մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 68728 մարդ, որը չափահաս ազգաբնակչության 39%-ն է կազմում։

Շիրակի մարզպետը ցուցանիշները համարել է ոչ բավարար և համայնքների ղեկավարներին հորդորել այս գործընթացում աջակցել առողջապահության համակարգին, լինել առավել զգոն։

Օրակարգային վերջին հարցը վերաբերել է սուբվենցիոն ծրագրերի իրականացմանը։ Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը նշել է, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 62 ծրագիր, որոնք հավանության են արժանացել։ Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 4 մլրդ 463 մլն դրամ։ Արդյունքում նորոգվել են փողոցներ, ջրամատակարարման ու ջրահեռացման, ոռոգման համակարգեր, անցկացվել են փողոցային լուսավորության ցանցեր, կառուցվել են մանկապարտեզներ։

Նիստի ավարտին հայտարարությամբ է հանդես եկել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի պետ Տիգրան Ղազարյանը՝ անդրադառնալով  ինքնակամ շինությունների օրինականացմանն առնչվող նոր օրենսդրական փոփոխություններին։

Շիրակի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031