Լրահոս
Օրվա լրահոսը

25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով

Դեկտեմբեր 24,2021 16:18

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում կատարվում են քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողություններ՝ Այգեզարդ գյուղի երկու բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու և խուլիգանություն կատարելու հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Դեպքի վերաբերյալ ահազանգն «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է  2021թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:15-ին, որով ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժինը տեղեկացվել է, որ բժշկական կենտրոն է ընդունվել Արարատի մարզի Այգեզարդ գյուղի 2 բնակիչ, նրանցից մեկը՝ «Գանգուղեղային տրավմա, կոմա», մյուսը՝ «Գանգուղեղային տրավմա, գլխի գագաթային շրջանի պատռած վերքեր» ախտորոշմամբ:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 16:30-ի սահմաններում, Այգեզարդ գյուղի Պուշկին-Կոստան փողոցների խաչմերուկում նույն գյուղի 47-ամյա բնակիչն իր վարած ավտոմեքենայով բախվել է 25-ամյա համագյուղացու ավտոմեքենային, որից հետո իջնելով ավտոմեքենայից՝ ձեռքին եղած հրացանը պահել է երիտասարդի ուղղությամբ և հայհոյանքներ հնչեցրել: Նրանց միջև քաշքշուկ է առաջացել, որի ընթացքում կրակոց է արձակվել, իսկ 25-ամյա երիտասարդը, հրացանը խլելով համագյուղացու ձեռքից, խզակոթով հարվածել է վերջինիս գլխին: Վիճաբանությանը միջամտած անձանցից մեկը հարվածել է երիտասարդին, որից  հետո վերջինիս եղբայրը մոտեցել և մեկ անգամ բռունցքով հարվածել է նրա գլխին:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք:

25-ամյա երիտասարդը ձերբակալվել է՝ համագյուղացուն ծանր մարմնական վնաս պատճառելու կասկածանքով, իսկ վերջինիս եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031