Ermenihaber. Թուրքիայի Վան նահանգի Տուշպա շրջանում գրանցվել է երկրաշարժ 3.9 բալ ուժգնությամբ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ էպիկենտրոնը գտնվել է 7.3 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է հարակից շրջաններում: Մահացածներ և ավերածություններ չկան:
Նշվում է, որ երկրաշարժից հետո գրանցվել են հետցնցումներ, ավելի թույլ ուժգնությամբ: