Հակոբ Արշակյանը և Բաբկեն Թունյանը հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը դեկտեմբերի 24-ին հյուրընկալել են Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի տնօրենների խորհրդի նախագահ Աշոտ Հովհաննեսյանին, երկրորդ տեղակալ Գագիկ Գյուլբուդաղյանին, խորհրդի անդամներին եւ պալատի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են ՀԱԱՊ-ի (AmCham) գործունեությունը եւ նախաձեռնությունները:
Մասնավորապես, անդրադարձ է եղել հայրենադարձության խթանմանը, մի շարք այլ ոլորտներում իրավական դաշտի եւ բիզնես միջավայրի բարելավման կարեւորությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ օրակարգի շուրջ կազմակերպել աշխատանքային քննարկումներ:
ԱԺ