Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը չկայացավ. «Լուսավոր Հայաստանը» կրկին դատարան է դիմել

Դեկտեմբեր 24,2021 14:08

Այսօր՝ դեկտեմբերի 24-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, սակայն այն տեղի չունեցավ:

Ավագանու 33 անդամներից նիստին ներկայացել էին 16-ը, ինչը նշանակում է, որ նիստն արդեն իրավազոր չէ: Բացի այդ՝ համայնքի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Հակոբյանը ներկայացրեց վերաքննիչ վարչական դատարանի որոշումը, համաձայն որի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայց է ներկայացրել, որի հիման վրա միջանկյալ միջոց էր կիրառվել, եւ արգելվում է Վանաձորի ավագանուն այս ընթացքում ավագանու նիստ հրավիրել համայնքապետ ընտրելու օրակարգով:

«Նորընտիր ավագանու մեր գործընկերներն ունեն պարտավորություն ներկա գտնվելու ավագանու նիստերի դահլիճում: Որովհետեւ այս որոշման մասին մենք բոլորս ծանոթանում ենք այստեղ: Այսինքն, այս որոշումը կայացվել է այսօր, կարծում եմ նախապես որեւիցե մեկը տեղյակ չի եղել այս մասին: Մենք այս պահին ներկա ենք 16 անդամներով, եւ ես կարծում եմ, որ մեր գործընկերներն իրենց պարտավորությունները չեն իրականացրել ՏԻՄ օրենքով վերապահված»,- որոշման մասին ասաց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը:

«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, ավագանու անդամ Վահե Դոխոյանն էլ այս որոշմանը տվեց իր գնահատականը. «Ակնհայտ է, որ իշխող ուժն ուղղակի այս որոշումով փորձում է խլել վանաձորցու քվեն: Որին աջակցում է վանաձորցու վստահությունը չշահած «Լուսավոր Հայաստանը»:

Իսկ թե երբ կնշանակվի հաջորդ նիստը, դեռեւս հստակ չէ, կախված է դատարանի որոշումից:

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031