Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական հայց ներկայացնել և ստանալ հատուցում. ՊՇՌ թեստ հանձնած յուրաքանչյուր անձի պետք է փոխհատուցել. Զարուհի Փոստանջյան

Դեկտեմբեր 24,2021 14:04

«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը.

ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՆԱՀԻՏ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԴԵՄ ԵՎ ՍՏԱՆԱԼ ՀԱՏՈՒՑՈՒՄ

Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ տուժել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից արձակված հրամանից, առ այն` քաղաքացիներին պարտադրել հանձնել ՊՇՌ թեստ, իրենց դրամական միջոցներով: ՊՇՌ թեստի համար վճարումները կազմել են ահռելի գումարներ:

Այսինքն` ՀՀ քաղաքացիներին պատճառվել է՝ և՛ նյութական, և՛ բարոյական վնաս՝ ի դեմս Անահիտ Ավանեսյանի կողմից ընդունված ոչ իրավաչափ հրամանի։

Կրած վնասների համար ՊՇՌ թեստ հանձնած յուրաքանչյուր անձի պետք է փոխհատուցել, դա փոխհատուցողը ՀՀ կառավարությունն է՝ ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության:

Հորդորս՝ բոլոր այն քաղաքացիներին, որոնք տուժել են Անահիտ Ավանեսյանի ոչ իրավաչափ հրամանից, դիմեք և ստացեք կրած վնասների հատուցում: Դուք պետք է դիմեք ԴԻՄՈՒՄ-ՊԱՀԱՆՋՈՎ, ՀՀ առողջապահության նախարարություն՝ վնասների հատուցման համար:

Զարուհի ՓՈՍՏԱՆՋՅԱՆ

Փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031