Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագանու նիստը այսօր չի կարող կայանալ. իշխող ուժը «Լուսավոր Հայաստան»-ի հետ փորձում է գողանալ վանաձորցու քվեն. Վահե Դոխյան

Դեկտեմբեր 24,2021 13:04

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր պարզվեց, որ իշխող ուժը «Լուսավոր Հայաստան»-ի գարշելի աջակցությամբ վարչական դատարանից ստացել է հայցի ապահովման միջոցի վերաբերյալ որոշում, որի համաձայն ավագանու նիստը այսօր չի կարող կայանալ: Դատարանի ապօրինությունների մասին ավելի ուշ կխոսեմ:

Փաստում ենք, որ իշխող ուժը «Լուսավոր» կոչվող ապաքաղաքական խմբակի հետ փորձում է գողանալ վանաձորցու քվեն:

Թույլ չենք տալու: Մեր համար կա մեկ բացարձակ արժեք` դա վանաձորցին է, վանաձորցու կամքն է, որը դառնալու է իրականություն անկախ տեղի ունեցող ամենաթողության և հակաժողովրդավարական գործընթացներից:

Հետ քայլ չի՛ լինելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031