«Ազատություն». «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության լրագրող Անդրեյ Կուզնեչիկը կալանավորվել է քննչական մեկուսարանում։
Նրա հարազատները հայտնել են, որ Կուզնեչիկի դեմ քրեական գործ է հարուցվել։ Այդ մասին տեղեկացնում է Радио Свобода-ն։
Դեկտեմբերի 23-ին Բելառուսի իշխանությունները ծայրահեղական են ճանաչել «Ազատություն» ռադիոկայանի բելառուսական ծառայության կայքը։ Կուզնեչիկը մոտ մեկ ամիս առաջ ձերբակալվել էր Բելառուսի անվտանգության ծառայությունների գործակալների կողմից։
Ավելի վաղ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի նախագահ Ջեյմի Ֆլայն ասել էր, որ Կուզնեչիկին փաստացի պատանդ են պահում։ «Անդրեյին պետք է թույլ տան անմիջապես վերադառնալ իր ընտանիք։ Լրագրությունը հանցագործություն չէ»,- ասել է Ֆլայը։
Կարդացեք նաև
Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: