Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է այցելում մուսան հանճարին. պատառիկներ Լեւոն Ներսիսյանի դասախոսություններից. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 24,2021 10:46

Լեւոն Ներսիսյանի ծննդյան 90-ամյակի առթիվ

Լեւոն Ներսիսյանը ծնվել է 1931 թ. դեկտեմբերի 24-ին։ Երեւանի Մաշտոցի պողոտայի 39 տան պատին փակցված հուշատախտակին գրված է. «Այստեղ ապրել է ոգու եւ ազատության ասպետ Լեւոն Հրաչյայի Ներսիսյանը»:

Պատառիկներ Լեւոն Ներսիսյանի դասախոսություններից

Էն պատմությունները՝ երբ են մուսաները գալիս, էդ էլ չգիտեմ, չգիտեմ… Հետաքրքիր է, թե… ես ինչ իմանամ, թե Շեքսպիրի մուսաները երբ են գալիս: Ես գիտեմ ուրիշ մարդկանց, որոնք իրենց մասին գրել են, պատմել են: Շիլլերը, օրինակ, պետք է կոշիկները հաներ, տաք ջրի մեջ դներ ոտքերը, որպեսզի մուսաները գային:

Մարդ կա, որ գիշերներն է աշխատում, մարդ կա` առավոտները: Հեմինգուեյը, օրինակ, կանգնած էր գրում, բան էր, այո՛, այո՛, մուսան չէր գալիս: Ֆո՛լքները հինգշաբթի օրերն էր գրում, մնացած օրերը հարստությամբ էր զբաղվում: Հինգշաբթի՛ օրը… Փոքրիկ ինքնաթիռ ուներ, նստում էր չորեքշաբթի երեկոյան եւ իր փոքրիկ ինքնաթիռով գնում էր իր ռանչոն, ամբողջովին աշխարհից կտրվում էր ու գրում էր: Ուրբաթ օրը առավոտյան նորից շարունակում էր… Ի՞նչ իմանամ՝ երբ է գալիս: Թեեւ՝ շատ դեպքեր կարելի է թվարկել… Ես ուզում եմ ձեզ ասել, թե կարեւոր է, կարեւոր է՝ մեզ համար՝ փոքր մարդկանց համար՝ նրանց համար, որոնք իրենց ճակատին հանճարի կնիքը չունեն: Մեզ համար հետաքրքիր է, թե է՛դ մարդիկ ի՞նչ են, ինչպե՞ս …

Ես մի լավ բարեկամ ունեմ, էնպես գյուղացի դերասան էր, հաճախ պրոֆեսիոնալ… Ասում է. «Է՛դ Մարգարիտ Տետչերը զուգարան գնո՞ւմ ա»: Ասում եմ. «Այո՛»: Հետո. «Դա մարդ ունի՞»: Ասի. «Հա՛»: «Վա՜յ»: …

Մեզ համար, որ արդեն էսպես. այդ մանկության վիճակից դուրս են եկել եւ երկրորդ մանկության մեջ չեն մտել: Իհարկե, լավ չէ ասածս՝ ինչպես է այցելում մուսան հանճարին: Ինչպե՞ս է, ե՞րբ է այցելում, ի՞նչ վիճակներում: Այդ բոլորն էլ մենք ասում ենք, որովհետեւ ա՛յն, ինչ պիտի կոչվի հոգեբանություն, թերեւս գոյություն չունեցող գիտություն է միայն:

Շատ հետաքրքիր է, թե մարդիկ, մեծ մարդիկ՝ հանճարները, գոնե իմանանք, թե ի՞նչ են կարդում: Կարծում եք՝ միշտ դա հնարավոր է: Լեւ Նիկոլաեւիչ Տոլստոյը ոչ թե իր ընթերցանության, այլ ընդհանրապես մարդկանց ընթերցանության եւ անգամ ինքը, իր մեծ գործերը թողած, կյանքի վերջին տարիներին (երբ հրաժարվել էր, գիտեք, երբ զբաղվում էր էքստրավագանտ…) կազմում էր նաեւ ընթերցանության  գրքեր փոքրիկների համար: Թե ինչ պիտի կարդան` «Թոմ Սոյեր»: Տեսնում եք Պուշկին՝ ինչ կարող է, ինչ պետք է նաեւ, որ նա չծխի, է՛ս չանի, է՛ն, ինչ կարող է:

Պատրաստեց՝ Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031