Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի 3 էլեկտրաբաշխիչ կայաններն «անհետացել» են։ Խոսքը Բերձորի, Աղավնոյի եւ Դադիվանքի տարածքում գտնվող կայանների մասին է. «Հրապարակ»

Դեկտեմբեր 24,2021 10:10

Արցախի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն Արցախի իրավապահների ուշադրությունն է հրավիրում այն փաստի վրա, որ անցած տարվա կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո մինչեւ նոյեմբերի 25-ը Արցախի 3 էլեկտրաբաշխիչ կայաններն «անհետացել» են։ Խոսքը Բերձորի, Աղավնոյի եւ Դադիվանքի տարածքում գտնվող կայանների մասին է։ Նա կարծում է, որ սրանով են պայմանավորված Արցախում վերջին շրջանի հովհարային անջատումները։ Նա օրերս այցելել է գլխավոր դատախազություն, հետաքրքրվել՝ արդյոք զբաղվո՞ւմ են այդ մասշտաբային թալանով։ Նրան պատասխանել են, որ այդ փաստով չկա հայտարարություն, եւ իրենք չեն կարող գործ հարուցել ու զբաղվել։

«Հիմա ես հայտարարում եմ այդ մասին եւ հրավիրում դատախազության ուշադրությունը»,- ասաց Գալստյանը։ Նրա խոսքով՝ ըստ օդում կախված լուրերի, այդ կայանները տեղափոխվել են Հայաստան, ապա՝ Վրաստան։ «Մինչդեռ դրանցից գոնե մեկը կարող էին Ստեփանակերտ տեղափոխել, որ նման խնդիր արցախցին այսօր չունենար։ Երբ մեր խմբակցությունն ասում է, որ թալանով են զբաղված, հենց սրա մասին է ասվում։ Փոխանակ պատկան մարմինները մտածեին՝ ժամանակին տասնյակ միլիոնների հասնող պատմամշակութային ժառանգությունը հանեին Շուշիից եւ այլ վայրերից, այլ գործով են զբաղվել»,- եզրակացնում է պատգամավորը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031