Մարզպետ Ռազմիկ Պետրոսյանն այսօր մեդալներ հանձնեց 44-օրյա պատերազմում իր հրամանատարությամբ թշնամու դեմ մարտնչած կամավորականներին։
Շնորհավորելով ազատամարտիկներին՝ մարզպետը երախտագիտություն հայտնեց հայրենիքի համար օրհասական պահին նրա պաշտպանության գործին կամավորագրվելու և հերոսական կռիվ մղելու համար։
Որպես զորավար՝ Ռազմիկ Պետրոսյանն ընդգծեց, որ մեդալները յուրատեսակ գնահատանք են այն մեծ գործի համար, որը նվիրումով ու բարձր գիտակցումով են կատարել իր ջոկատի քաջերը։
Ազատամարտիկներն իրենց հերթին նշեցին, որ պատիվ է Ռազմիկ Պետրոսյանի ջոկատում կռվելն ու մարտական ընկերը լինելը։
Կարդացեք նաև
Շնորհավորում ենք բոլորին։
Արագածոտնի մարզպետարան