Ստեփանակերտում այսօր գումարվել է նորաստեղծ «Արցախի արծիվներ» ռազմահայրենասիրական, մարզական, հասարակական կազմակերպության անդրանիկ նիստը, որին մասնակցել են կազմակերպության անդամներ, Արցախում գործող այլ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ:
Անդրանիկ նիստին կազմակերպության անդամները՝ ի դեմս կազմակերպության նախագահ, պահեստազորային սպա Ալեքսանդր Սահակյանի ներկայացրել են կազմակերպության ստեղծման նպատակները և աշխատանքի հիմնական ուղղությունները:
Ազգաբնակչությանը ներառել ռազմահայրենասիրական, դաստիարակչական աշխատանքներում, նպաստել մատաղ սերնդի հայեցի կրթման, դաստիարակման, նրա հոգևոր և ազգային ինքնագիտակցության ձևավորմանը, երիտասարդներին փոխանցել հայրենիքի պաշտպանության նախորդ փորձը, մշտապես աջակցել և սատար կանգնել զինված ուժերին, ակտիվորեն մասնակցելով ռազմական շինարարությանը, իսկ անհրաժեշտության դեպքում լինել նաև սահմանը պաշտպանող զինվորի կողքին:
կազմակերպության անդամները նշեցին նաև, որ իրենց հետագա աշխատանքներում նախատեսում են համագործակցել դպրոցների, ԱՀ Պաշտպանության բանակի և Ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև պատրաստակամություն հայտնել համագործակցել Արցախում գործող այլ հասարակական կազմակերպությունների հետ:
«Ապառաժ»