Գյումրիում բազմազավակ ընտանիքների մի խումբ երեխաների համար այսօր մեր աշխատակազմը կազմակերպել էր ամանորյա միջոցառում «Շիրակ կենտրոն»-ում։
Գյումրիի երեխաների համար Ձմեռ պապը վաղ առավոտյան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ Լապլանդիայից նվերներ էր բերել։
Միջոցառման ժամանակ երեխաները արտասանել ու երգել են, պատմել իրենց երազանքների մասին։
Երևանի Լսողության խանգարում ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաները երեխաների համար ժեստերի լեզվով թատերական երկու ներկայացմամբ են հանդես եկել, իսկ հետո համատեղ սովորել են ժեստերի լեզվով «Իմ փոքրիկ նավակ» երգը ու երգել այն բոլորով միասին:
Կարդացեք նաև
Ձմեռ պապիկը երեխաներին բաժանել է նվերներ:
Շնորհակալություն եմ հայտնում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (UNICEF) ու Վորլդ Վիժ (WORLD VISION) Հայաստանի մեր գործընկերներին այս նվերների հարցում ցուցաբերած աջակցության համար։
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան