Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Գրիգորյանը՝ ՍԴ-ի որոշման մասին. «Մի տրվեք մանիպուլյացիաների»

Դեկտեմբեր 23,2021 23:00

ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որոշ «լրատվամիջոցներ», իրար հերթ չտալով, մանիպուլացնում են Սահմանադրական դատարանի վերջին որոշումը, իսկ որոշ լրատվամիջոցներ բարեխիղճ մոլորությամբ արտատպում նույն մանիպուլյացիան։ Մինչդեռ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակված եզրափակիչ մասից հետևում է, որ

Սահմանադրական դատարանն, ըստ էության, ասել է միայն․

  • Առողջապահության նախարարը չի կարող ասել, թե ում հաշվին անձը պետք է իրականացնի ՊՇՌ թեստավորումը։ Կցանկանա իր հաշվին կիրականացնի, կցանկանա իր ընկերոջ, մորաքրոջ, եղբոր և այլն։

Սահմանադրական դատարանը ՉԻ ԱՍԵԼ՝

  • որ ՊՇՌ թեստավորումը պետք է իրականացվի պետական բյուջեի կամ գործատուի կամ որևէ այլ սուբյեկտի հաշվին,
  • որ Առողջապահության նախարարի հրամանի որևէ այլ դրույթ հակասահմանադրական է․

ՀԵՏԵՎԱԲԱՐ ինչպես մինչև ՍԴ որոշումը, այնպես էլ դրանից հետո՝

  • պետք է կամ պատվաստվել

կամ

  • պարբերաբար թեստավորվել։

Մի տրվեք մանիպուլյացիաների։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031