Այսօր Արարատ համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստին ավագանու 27 անդամից 26-ն էր ներկա: Սկզբում ավագանու անդամները ծանոթացան միմյանց հետ:
Օրակարգի առաջին հարցը համայնքի ղեկավարի ընտրությունն էր, որը տեղի է ունեցավ բաց քվեարկությամբ, բայց՝ քվեաթերթիկով: Ուստի ձեւավորվեց հաշվիչ հանձնաժողով՝ յուրաքանչյուր խմբակցությունից ընդգրկելով մեկական անդամ:
Ավագանու անդամներից ոմանք առաջարկում էին. «Լավ, է, սաղս իրար ճանաչում ենք, եկեք քվեարկենք ձեռով, պրծնենք»:
«Ապրելու երկիր» կուսակցությունից համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրվեց Վահե Հարությունյանը, «Իմ հզոր համայնք» խմբակցությունից Հայկ Հայկյանը, որը նախկին համայնքապետն է եւ ՔՊ-ից Ասլան Ավետիսյանը:
Կարդացեք նաև
Հենց առաջին նիստին «Իմ հզոր համայնք» խմբակցությունից հայտարարեցին, որ անօրինական բաներ են անում նիստում, ուստի բոյկոտեցին նիստն ու հեռացան: Ավագանու 18 անդամներ քվեարկությանը մասնակցեցին: Վահե Հարությունյանը ստացավ 2 ձայն, Հայկ Հայկյանը՝ 0 ձայն, հաղթող ճանաչվեց Ասլան Ավետիսյանը՝ 14 ձայնով՝ դառնալով Արարատ համայնքի ղեկավար:
ՔՊ-ականները հայտարարեցին. «Հեղափոխությունը վերջապես հասավ Արարատ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ