Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նա նրանցից մեկն է եղել»․ Զարեհ Սինանյանի բացատրությունը, թե ինչու է նախագահից մեդալ ստացել Շահեն Պետրոսյանը

Դեկտեմբեր 23,2021 22:02

Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօրվա առցանց մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ հարցադրմանն այն մասին, որ «Ռուսաստանի հայ իրավաբանների ասոցիացիայի» նախագահ Շահեն Պետրոսյանը սեպտեմբերին ՀՀ նախագահի կողմից հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգեւատրվել է երկրորդ աստիճանի շքանշանով, ինչը վրդովմունք է առաջացրել պատերազմի ժամանակ օգնության ձեռք մեկնած այլ գործարարների մոտ։ «Դա կառավարության ղեկավարի եւ ձեր անձնական ցանկությո՞ւնն էր»,-հարցրել է լրագրողը։

Զարեհ Սինանյանը պատասխանեց․ «Նախ, այդ օրը եւս չորս սփյուռքահայեր են պարգեւատրվել, որոնք պատերազմի օրերին կարեւոր ծառայություն են մատուցել հայրենիքին եւ հայ ժողովրդին։ Ոմանք էլ անհնարինն են արել՝ Արցախը պաշտպանելու գործում։ Շահեն Պետրոսյանն այդ անձանցից մեկն է եղել։ Քանի որ մենք ենք կազմակերպել սփյուռքից բեռների փոխադրումը, ամեն օր կապի մեջ ենք եղել հարյուրավոր սփյուռքահայերի հետ։ Շահեն Պետրոսյանն այն անձն էր, որն ամեն օր կամ ՀՀ դեսպանատանն էր, կամ բեռներն էր հավաքում։ Նրա եւ այլոց լուման շատ մեծ է եղել։ Շահեն Պետրոսյանը միակն էր, ով ֆիզիկապես ներկա էր սեպտեմբերի քսանմեկին եւ նախագահից ստացավ պարգեւը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031