Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխատողների միջոցներով ՊՇՌ հետազոտությունների պարտականությունը հակասահմանադրական է, լավագույն լուծումը պատվաստումն է». Արամ Վարդեւանյան

Դեկտեմբեր 23,2021 21:33

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը առողջապահության նախարարի` աշխատողի հաշվին պարտադիր պատվաստման մասին հրամանը ՍԴ-ում հակասահմանադրական եւ անվավեր ճանաչելու որոշումը հրապարակվելուց հետո ԶԼՄ-ներին ասաց. «Որպեսզի ՍԴ որոշումը ՀՀ աշխատող քաղաքացիների համար ավելի պարզ լինի, այն է, որ աշխատողները իրենց միջոցներով ՊՇՌ հետազոտությունների պարտականություն չունեն, որովհետեւ այն հակասահմանադրական է ճանաչվել: Բայց եկեք մի բանը շարունակենք բոլոր դեպքերում եւ դա ֆիքսենք:

ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի պայմաններում, դրա կանխարգելման լավագույն լուծումը պատվաստումն է: Հենց սա, երբ մենք վիճարկել էինք այս հրամանը, ուզում եմ եւս ֆիքսենք: Բայց գործատուն այլեւս չի կարող աշխատողներին ասել, որ կգնաս եւ քո գրպանից կմուծես ՊՇՌ հետազոտումների համար: Այդ մասով ամեն ինչ ակնհայտ էր ՍԴ որոշման եզրափակիչ մասի հրապարակումից:

Բայց մի բան էլ պիտի խնդրեմ. ՍԴ որոշումները երեք օրյա ժամկետում հրապարակվում են: Եկեք սպասենք այդ երեք օրը եւ նաեւ անդրադարձ կկատարենք այն մյուս հանգամանքներին, որ ՍԴ-ն անդրադարձավ:

Ինչ վերաբերում է պարտադիր պատվաստումներին: Այդ մեխանիզմը ինչպե՞ս էր գործում, մենք ինչի՞ էինք ասում, որ դա փաստացի հարկադրանք է մարդու ազատ կամքի արտահայտման եւ որոշման տեսանկյունից: Որովհետեւ մարդկանց դնում էին երկընտրանքի առաջ. կամ գնա պատվաստվիր անվճար, կամ քո գրպանից գումար կմուծես, որ ՊՇՌ հետազոտման թուղթ բերես: Հիմա այդ գումարը մուծելու պարտականությունը դուրս է գալիս:

Բայց կրկին ուզում եմ ասել. սիրելի հայրենակիցներ, հիմա լավագույն լուծումը պատվաստումն է: Բայց դա պետք է լինի ձեր գիտակցված որոշումը: Եվ ես խնդրում եմ, որ ուղղակի խորհրդակցեք բժիշկների, մասնագետների հետ: Իսկ քաղաքական պաշտոնյաներին, որոնք ասում են, թե կորոնավիրուսը ում շունն է, պետք է չլսել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031