Լրահոս
Օրվա լրահոսը

Մի անգամ Բելֆաստում

Դեկտեմբեր 23,2021 20:25

2018թ․ ամռանը հրավիրված էի Հյուսիսային Իռլանդիա՝ Բելֆաստ։ Հրաշալի տպավորություն ստացա իռլանդացիներից՝ մարդամոտ, անկեղծ, միաժամանակ բարձր արժանապատվություն ունեցող։ Լինելով Բրիտանական Թագավորության կազմում, ուղղակի զարմանալի էր Բելֆաստի փողոցներում տեսնել հսկայական պաստառներ․ «Համերաշխություն Կատալոնիային», «Ազատություն պաղեստինցի քաղբանտարկյալներին»։

Վերջին երեկոյան խմբով այցելեցինք իռլանդական փաբ։ Հրաշք միջավայր։ Այնպիսի մթնոլորտ էր տիրում փաբում, կարծես բոլորը բոլորին,վաղուց ճանաչում են և մեզ բոլորովին օտար չէինք զգում։ Փաբում համերգ էր տալիս բարձր պրոֆեսիոնալ իռլանդական ռոք խումբ։

Վիսկին ձեռքիս քարացած ունկնդրում էի հրաշալի երաժշտությունն ու կատարումը։ Համերգի ընդմիջմանը կիթառահարներից մեկը մոտեցավ, ձեռքը գցեց ուսիս և ասաց․ «Գո՞հ եք․․․»։ Մի պահ դուրս եկա փողոց ծխելու։ Կողքիս ծխում էին նաև փաբի մի քանի  այլ այցելուներ։ Նրանցից մեկը մոտեցավ ինձ և հարցրեց․

-Դուք կարծես հյուր եք, ներեցեք, ո՞ր երկրից եք։

Պատասխանեցի․

-Հայաստանից։

Զրուցակիցս լայն ժպտաց և ոգևորված կանչեց ընկերներին, ինձ ներկայացրեց և ասաց․

-Մենք իռլանդացիներս ձեր կողմն ենք, դուք ամեն գնով պետք է պահեք Ղարաբաղը։

Հետո, միանգամայն անկեղծորեն առաջարկեց հետաձգել մեկնումս, որպեսզի ինձ ցույց տա իրենց երկիրը։

Եթե նորից հնարավորություն լինի, Բելֆաստ կգնամ միայն այն դեպքում, եթե այդ ժամանակ Շուշիի վրա նորից ծածանվի Արցախի դրոշը, թե չէ ամոթ է․․․

Ավետիք Իշխանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031