Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Վարդեւանյան. «ՍԴ-ն իրականացրեց լիարժեք արդարադատություն, սահմանադրական արդարադատություն»

Դեկտեմբեր 23,2021 20:00

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը մեկնաբանելով առողջապահության նախարարի հրամանը՝ աշխատողի հաշվին թեսթավորվելու մասով սահմանադրությանը չհամապատասխանելու մասին ՍԴ որոշումը՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ասաց. «Եթե ուշադիր հետեւել էիք ՍԴ-ում դատական պրոցեսին, օրենքի վերաբերյալ վիճարկումը մեր կողմից նպատակ ուներ բացառել հնարավոր «խելագարության կանխավարկածով» մեկնաբանությունները, որովհետեւ ինքնին օրենքի դրույթը այնպես չէ, որ հակասահմանադրական էր: Մենք փորձում էինք կանխել հնարավոր հակասահմանադրական մեկնաբանությունները:

Հետեւաբար, ՍԴ-ն ամենայն հավանականությամբ, երբ ճանաչում է համապատասխանող, բայց դե, բնական է, անդրադառնում է հարցին, դրանով, կարելի է ասել, մեր հնարավոր ռիսկերը փարատվեցին: Բայց այստեղ ամենակարեւորն  է, որ առողջապահության նախարարի հայտնի հրամանը ուներ ամենամեծ պրոբլեմը նրանում, որ ՀՀ բոլոր աշխատողների սակավ միջոցների վրա դնում էր պարտականություն: Դուք գիտեք ՀՀ սոցիալ տնտեսական վիճակը ինչքան բարդ է, որպեսզի իրենք իրենց միջոցների հաշվին կատարեն ՊՇՌ հետազոտումների ծախսերը: Այդ մասով ՍԴ-ն նախարարի հրամանը ճանաչեց սահմանադրությանը հակասող եւ անվավեր: Սա հենց մեր դիմումի անկյունաքարերից մեկն էր: Եվ շատ-շատ կարեւորում եմ, որ այդ մասով ՍԴ-ն իրականացրեց լիարժեք արդարադատություն, սահմանադրական արդարադատություն:

Մյուս կողմից նաեւ չեմ կարող իմ ցավը չարտահայտել, որ մենք այս խնդրի մասին հենց ամենասկզբնական շրջանում առողջապահության նախարարին, գերատեսչություններին, կառավարությանը ամեն կերպ հորդորում էինք՝ չանել նման բան, որովհետեւ դա հակասահմանադրական է: Դուք հիշում եք, որ ասում էին, թե կարող են մի շարք հիմնավորումներ բերել, թե դա սահմանադրական է: Տեսանք:

Հիմա եկեք նույն անալոգիան անցկացնենք. Երբ ասում էինք պատգամավորին չեք կարող կալանավորել առանց ԱԺ համաձայնության, ստիպված եղանք այս ամբողջ պրոցեսով անցնել եւ  ի վերջո հասնել արդյունքի: Այդ առումով էլ ինչն է ինձ համար ոչ բնական վիճակ, այն, որ դրանք իրականացվում են բարձր դատարանի մակարդակում:

Այնպես չէ, որ այդ բոլոր հարցերը պետք է գային հասնեին ՍԴ: Ինչ-որ իմաստով մենք ծանրաբեռնում ենք Սահմանադրական դատարանը, բայց այլ տարբերակ, ուղղակի, չկա: Դա էլ է ակնհայտ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031