Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հիմնադրամը շահառուների հայտնաբերման և նրանց՝ հատուցման գործընթացում ընդգրկելու հետ կապված լիազորություններ չունի ». Սմբատ Սաիյան

Դեկտեմբեր 23,2021 19:40

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ը փոխհատուցել է 4660 զինծառայողների և նրանց ընտանիքների անդամներին: Փոխհատուցումների մեծամասնությունը 44-օրյա պատերազմի հետևանքով գրանցված վնասներին է վերաբերվում: Մինչև 44-օրյա պատերազմը 416 անձ է ստացել փոխհատուցում»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղեկացրեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը:

Նա շեշտեց՝ ըստ էության հիմնադրամը զուտ գումար վճարողն է, այն  խողովակ է, որի միջոցով գումարը հասնում է շահառուներին, մնացած գործընթացները տեղի են ունենում համապատասխան մարմիններում, որտեղ անձը ծառայել է կամ հաշմանդամություն գրանցել: Սմբատ Սաիյանը հայտնեց. «Հիմնադրամը չունի լիազորություններ կամ գործառույթներ, որոնք կվերաբերեն շահառուների հայտնաբերման և հատուցման գործընթացում ընդգրկելուն: Ուժային մարմիններից ենք ամբողջական տեղեկատվություն ստանում: Այս պահին հիմնադրամում չկա գեթ մեկ շահառուի գործ, ում տվյալներն ամբողջական մեզ տրվել են, և հատուցումը մենք չենք վճարել»:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի փոխհատուցումների գծով փոխտնօրենը վստահեցրեց՝ այսօր հիմնադրամն այլևս չունի կառավարման խնդիր, և հեշտ կարողանում են հատուցումների գործընթացն ապահովել: Միակ խնդիրը հիմնադրամի գործառույթների նկատմամբ շահառուների ոչ հստակ պատկերացումներն են: Տպավորություն է, որ հիմնադրամն է կայացնում բոլոր հիմնական որոշումները, շրջանակը որոշում, բայց այդպես չէ: Շահառուների շրջանակը սահմանվում է օրենսդրությամբ, և կիրարկող մարմինն են հանդիսանում այն մարմինները, որտեղ ծառայել են զինծառայողները: Ուզում եմ շեշտել՝ հիմնադրամը որոշում չի կայացնում շահառու ճանաչելու վերաբերյալ»:

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի ֆոնդհայթայթման և դոնորների հետ հարաբերությունների մասնագետ Սոնա Բաղդասարյանը 2021-ը համարեց հիմնադրամի համար փոխակերպումների տարի, քանի որ արդեն ձևավորվել է պրոֆեսիոնալ թիմ, և ունեն նոր հոգաբարձուների խորհուրդ: Սոնա Բաղդասարյանը փաստեց. «Պատերազմը մտել է բոլորի տներ. բոլորն ունեն ընտանիքի անդամ, հարևան, բարեկամ, որն ինչ-որ կերպ առնչվել է պատերազմի հետ, հետևաբար հիմնադրամի առաքելության մասին տեղեկացվածության աստիճանը բավականին բարձր է»:

Սոնա Բաղդասարյանը, սակայն, նկատեց՝ սփյուռքում լավ չեն պատկերացնում հիմնադրամի մոդելի առանձնահատկությունը:

Ասուլիսի ընթացքում նաև իրազեկվեց, թե ինչպես կարելի է նվիրաբերություն կատարել հիմնադրամին: Կարելի է կատարել ամսական նվիրատվություն, կարելի է քարտը կցելով մեկանգամյա նվիրաբերություն կատարել՝ ԱՄՆ դոլարով, եվրոյով, դրամով, կարելի է նվիրատվություն կատարել նաև բանկային փոխանցումների միջոցով:

Հարցին՝ նվիրաբերություն կատարողների թիվն աճո՞ւմ է, Սոնա Բաղդասարյանը պատասխանեց. «Ցավոք, պատերազմի պատճառով նվիրաբերողների թիվն աճել է. դինամիկան դրական է: Եվ հատկապես այս տարվա կտրվածքով. ամեն ամիս ավելի շատ ամսական նվիրաբերություններ ենք ունենում, քան նախորդ ամսվա ընթացքում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031