ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարականի հիման վրա տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների կատարման և պահպանման վերաբերյալ նկատմամբ ստուգումներ են արվել «Արմա Լեդեր» ՍՊ ընկերությունում։ ՍՊԸ-ն շահագործել է 5 ամբարձիչ սարքավորում (տելֆեր), կաթսայատուն, 1 կոմպրեսորային կայան և 2 բեռնատար վերելակ։ Վերջիններս համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի՝ համարվում են արտադրական վտանգավոր օբյեկտներ (ԱՎՕ) և որպես այդպիսին ենթակա են ռեեստրում գրանցման:
Նույն օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտը տարեկան առնվազն մեկ անգամ ենթակա է տեխնիկական անվտանգության փորձաքննության, որը համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի «գ» կետի՝ իրականացվում է ԱՎՕ-ն ռեեստրում գրանցելուց հետո:
Սակայն ընկերությունը ստուգման ժամանակ չի ներկայացրել արտադրական վտանգավոր օբյեկտների, մասնավորապես` կոմպրեսորի, 5 տելֆերների, կաթսայատան և 2 բեռնատար վերելակների՝ ռեեստրում գրանցման վկայականները և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացությունները։
Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը, որպես տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, հիմք ընդունելով վերոնշյալ խախտումները և ղեկավարվելով «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Արմա Լեդեր» ՍՊ ընկերությանը ենթարկել է վարչական պատասխանատվության և տուգանել՝ 9 արտադրական վտանգավոր օբյեկտներ առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման շահագործելու համար՝ յուրաքանչյուր օբյեկտի համար 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով, ընդհանուր՝ 9.000.000 (ինը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով։
Կարդացեք նաև
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին