2021 թվականի դեկտեմբերի 23-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով որոշումը։
Ստորև ներկայացնում ենք որոշման եզրափակիչ հատվածն ամբողջությամբ.
…հիմք ընդունելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետը, 169-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 170-րդ հոդվածը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ, 64-րդ և 68-րդ հոդվածները՝ Սահմանադրական դատարանը Ո Ր Ո Շ Ե Ց.
1․ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 20.1-ին հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը համապատասխանում են Սահմանադրությանը։
Կարդացեք նաև
2.Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N 65-Ն հրամանի 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության 4.1-ին կետի, 2-7-րդ ենթակետերի «դ» պարբերության համապատասխանաբար՝ 8.1, 8.1, 8.1, 10.1, 5.1, 8.1-ին կետերի, 8-9-րդ ենթակետերի «բ» պարբերության համապատասխանաբար՝ 5.1, 3.1-ին կետերի, 10-12-րդ ենթակետերի «դ» պարբերության 8.1-ին կետի, 13-րդ ենթակետի «դ», «ը», «ժա» պարբերությունների համապատասխանաբար՝ 8.2, 17.1, 26.1-ին կետերի, 14-15-րդ ենթակետերի «դ» պարբերության 7.1-ին կետի, 16-րդ ենթակետի «բ» պարբերության 3.1-ին կետի, 17-20-րդ ենթակետերի «դ» պարբերության 7.1-ին կետի, 21-րդ ենթակետի «բ» պարբերության 5.1-ին կետի, 22-24-րդ ենթակետերի «դ» պարբերության 8.1-ին կետի, 2-րդ կետի 4-րդ ենթակետի 8.2-րդ կետի «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին:» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների (աշխատողների) շրջանակի սահմանումը դուրս է Առողջապահության նախարարին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակից:
3.Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Տեղեկացնում ենք, որ որոշման ամբողջական տեքստն եռօրյա ժամկետում հասանելի կլինի Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքէջում։