Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածուն Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում» է՝ Ստեփանակերտ այցի պատճառով

Դեկտեմբեր 23,2021 18:07

Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ժամանակավոր հավատարմատարին՝ կապված Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսի՝ «ադրբեջանական Խանքենդի քաղաք կատարված անօրինական այցի հետ»:

«Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել ենք Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան ենք հանձնել բողոքի նոտա՝ կապված Ֆրանսիայի նախագահ թեկնածու Վալերի Պեկրեսի՝ ադրբեջանական Խանքենդի քաղաք (Ստեփանակերտ-խմբ.) կատարած անօրինական այցի հետ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

ԱԳՆ-ում Ֆրանսիայի ներկայացուցչին ասել են, որ նման գործողությունները «վնասում են ադրբեջանա-ֆրանսիական երկկողմ կապերին», ինչպես նաև լրջորեն վնասել են Ֆրանսիայի հեղինակությունը տարածաշրջանում և այն դերակատարությունը, որը նա կարող է ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում:

Գերատեսչությունից նշել են, որ Պեկրեսը և նրան ուղեկցող Ֆրանսիայի քաղաքացիները ներառվել են Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակում»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031