Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի եւ հայկական շախմատի արդեն նախկին առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ԱՄՆ դրոշի ներքո իր նորամուտը կկատարի դեկտեմբերի 25-ից 31-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայանալիք արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններում: Նրա անունը նշված է մասնակիցների հայտ ներկայացրած շախմատիստների նախնական ցուցակի 14-րդ հորիզոնականում:
Լեւոն Արոնյանի ապագա հավանական մրցակիցների մեջ կարող են լինել նախկին թիմակիցներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Մանուել Պետրոսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ