Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վիկ Դարչինյան. «Ես կարողացել եմ բռնցքամարտը կապել շախմատի հետ»

Դեկտեմբեր 23,2021 17:43

ՖԿՍՊԻ ուսանողների հետ հանդիպման ժամանակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը ասաց. «Հաճախ են ինձ մոտենում եւ հարցնում, թե ինչ մարզաձեւով զբաղվեն: Ես երբեք միանգամից բռնցքամարտի անունը չեմ տալիս: Խորհուրդ եմ տալիս զբաղվել մի քանի մարզաձեւերով, որպեսզի մարդը կարողանա գտնել իր հոգեհարազատ մարզաձեւը, ինչպես եղել է ինձ հետ: Գիտեք, որ մանուկ հասակում միանգամից զբաղվել եմ ըմբշամարտով ու բռնցքամարտով եւ հասկացել, որ իմը բռնցքամարտն է:

Լողի, շախմատի գնացեք: Եթե շախմատի ես գնում, պետք է նաեւ ֆիզիկականդ տեղը լինի, որպեսզի լավ մտածես, հանգիստ լինես: Ես շախմատ լավ եմ խաղում եւ շախմատը կապել եմ բռնցքամարտի հետ: Ինչպե՞ս: Շախմատում չես կարող չէ՞ ուղիղ, մի ուղղությամբ գնալ ու մրցակցիդ մատ հայտարարել: Պետք է կարողանաս խաբել. ուժը մի կողմից ցույց տալ ու մյուս կողմից հաղթել: Նույնը բռնցքամարտի մեջ է: Ես կարող է հարվածեմ գոտկատեղին, դեմքին, սակայն մեկ այլ հարվածով նոկաուտ անեմ:

Ես ձախլիկ եմ, հիմնական հարվածային ձեռքս ձախն է: Ու մեկ անգամ չի եղել, որ մրցակիցներս կարծել են՝ եթե ձախս փակեն, ոչինչ չեմ կարողանա անել: Բայց ճակատագրական սխալ են գործել, նոկաուտի են ենթարկվել իմ աջ ձեռքի հարվածից»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031