Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում ես հոգեպես ծնվեցի»․ քրիստոնյա դարձած ուզբեկ կին. Ա1+

Դեկտեմբեր 23,2021 17:47

Ա1+. Գյուզալը արդեն 5 տարի ապրում է Հայաստանում իր 2 աղջիկների հետ։ Այստեղ գալու պատճառներից մեկը եղել է այն, որ նա ցանկացել է ուսումնասիրել Աստվածաշունչը։

Մինչ քրիստոնեությունը ընդունելը Ուզբեկստանում աշխատել է դպրոցի տնօրեն։ Հայրը և ընտանիքը միշտ սիրել են նրան, բայց ամեն ինչ փոխվել է, երբ 17 տարի առաջ նա ընդունել է քրիստոնեությունը:

«12 տարի ես ապրել եմ Ուզբեկստանում, քրիստոնեությունը ընդունելուց հետո, եղել են շատ դժվար օրեր, եղել են օրեր, երբ հացի համար չեմ կարողացել գումար գտնել, բայց Աստված միշտ ինձ օգնել է»։

Քրիստոնյա կնոջ համար Հայաստանը որպես հայրենիք է։ Նա հպարտ է, որ իր աղջիկների հետ ապրում է Հայաստանում և կարողանում է օգնել կարիքավոր ընտանիքների։

«Հայաստանը ինձ համար պետություն է, որտեղ ես հոգեպես ծնվեցի և Հայաստանը ու հատկապես Սպիտակը ինձ համար հարազատ է»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031