«Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքի համայնքապետի թեկնածու Դավիթ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը
Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ,
Ինչպես գիտեք դեկտեմբերի 20-ին կայացած ավագանու առաջին նիստում ավագանու 21 անդամներից 11-ի ձայնով ես ընտրվել եմ Փարաքար համայնքի ղեկավար։
Ավագանու «Ապրելու երկիր» կուսակցության խմբակցությունը օրենքի խախտմամբ իրենց թեկնածուին ինքնահռչակել էր համայնքի ղեկավար՝ ավագանում լինելով փոքրամասնություն։
Նրանց անօրինական գործողությունների հետ կապված մենք դիմել ենք դատարան հարցին իրավական կարգավորում տալու նպատակով, որի մասին «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամները ծանուցված են։
Կարդացեք նաև
Այսօր ժամը 10:00-ին պետք է կայանար իմ երդմնակալության արարողությունը։
Հաշվի առնելով, «Ապրելու երկիր» կուսակցության կողմից քաղաքական շահարկումները, միջհամայնքային լարվածություն հրահրելու գործողությունները, ես նպատակահարմար համարեցի ձեռնպահ մնալ երդմնակալության արարողության անցկացումից՝ տուրք չտալու համար «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական սադրանքներին, բացառելու համար որևէ բախման հնարավորություն՝ մեր բազմաբնակավայր համայնքի շրջանակներում և խնդիրը կարգավորել դատական կարգով։
ՀՀ-ում արդարադատությունն իրականացվում է միայն դատարանի կողմից։
Վերահաստատում եմ, որ ես գործելու եմ միմիայն օրինականության սահմաններում, բացառում եմ, որ Փարաքարում համայնքային կառավարումը կդառնա քաղաքական ուժերի կողմից դիվիդենտներ վաստակելու գործիք։