Aravot.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 21-ին ՀՀ ոստիկանություն է զանգահարել Երևանի քաղաքապետարանի «Երևան նախագիծ» ՓԲԸ իրավապայմանագրային բաժնի պետ Հեղինե Ո.-ն և հայտնել, որ աշխատանքից վերադարձել է ու տեսել, որ բնակարանի դուռը բաց է, ամեն ինչ տակնուվրա արված:
Պարզվել է, որ հարմարեցված բանալիով բացել են մուտքի դուռը և բնակարանից գողացել օծանելիքն և գումար: Հեղինե Ոսկանյանից ընդունվել է հաղորդում:
Վնասի չափը պարզվում է: Կատարվում է նախաքննություն: