Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանը երաշխավորե՞լ է մարզպետի քրոջ որդուն օրենք խախտելու

Դեկտեմբեր 23,2021 15:53

Aravot.am-ի տեղեկություններով, Կոռնիձոր դպրոցի ուսուցչուհի Կարինե Հ.-ն դեկտեմբերի 22-ին դիմել է ոստիկանություն, որ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի որոշմամբ՝ Կոռնիձորի վարչական ղեկավար է նշանակվել 57-ամյա Լենտուշ Հակոբջանյանը, որը չունի բարձրագույն կրթություն։

Ըստ հաղորդում ներկայացրած ուսուցչուհու՝ Տեղ համայնքի ղեկավարին նման որոշում կայացնելու համար երաշխավորել է Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը (լուսանկարում)։ Նշենք, որ այս պահին Կարո Ավանեսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնակատարն է, քանի որ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը արձակուրդում է։ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն էլ մարզպետի քրոջ որդին է։ Հաղորդման առնչությամբ ոստիկանության Գորիսի բաժնում հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։

Ըստ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 8-րդ կետի՝ «1000-ից ավելի հաշվառված բնակիչ ունեցող բնակավայրի վարչական ղեկավարը պետք է ունենա բարձրագույն կրթություն»: Օրենքում այս փոփոխությունը ուժի մեջ է մտել դեկտեմբերից։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին էլ Կապանի համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի դեմ էին նյութեր նախապատրաստվում։ Համայնքապետը բարձրագույն կրթություն ունեցող վարչական ղեկավարներին աշխատանքից ազատել էր եւ նշանակել համապատասխան կրթություն չունեցողներին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031