Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու երկիրը» փակեց օդանավակայան տանող ճանապարհը. կան բերման ենթարկվածներ

Դեկտեմբեր 23,2021 15:13

«Ապրելու երկիր» կուսակցությունը երթով անցավ Փարաքարի փողոցներով: Հիշեցնենք՝ որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, որ Փարաքար խոշորացված համայնքում համայնքի ղեկավար է ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը։ Սակայն իր ֆեյսբուքյան էջում «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջնորդ Դավիթ Մինասյանը հայտնել էր. «​​Նիստի ընթացքում ստանալով 51%-ից ավելի ձայն՝ (21 ավագանու անդամներից 11 ավագանու անդամ քվեարկեց «Դավիթ Մինասյան» խմբակցության կողմից առաջադրված թեկնածուի օգտին) ես՝ Դավիթ Մինասյանս, ընտրվեցի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար»:

«Դավիթ Մինասյան» դաշինքը բողոքարկել է համայնքի ղեկավարի ընտրության արդյունքները։

Այնուամենայնիվ, Վոլոդյա Գրիգորյանի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ, սակայն ոստիկանները նրան թույլ չտվեցին մտնել համայնքապետարան։

A protest action on the results of the local self-government elections took place in Parakar community of Armenia

Երթից հետո նրանք վերադարձան համայնքապետարան, սակայն ոստիկանները մուտքի առաջ էին։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հորդորեց նրանց ազատել շենքը. «Եթե ոչ, ուրեմն՝ մենք կիրացնենք մեր իրավունքը՝ ոչ բռնի անհնազանդության տեսքով»։

Այնուհետև քաղաքացիները փակեցին դեպի օդանավակայան տանող ճանապարհը, ոստիկանները հորդորեցին նրանց բացել ճանապարհը։ Մանե Թանդիլյանը ասաց, թե քանի դեռ համայնքապետարանի առաջ կանգնած ոստիկանները չեն ազատել համայնքապետարանը, ժողովուրդը կարող է իր կամքը արտահայտել։ Ոստիկանությունը փորձեց ազատել ճանապարհը։

Clashes between the protesters and policemen took place during a protest action against the results of the local self-government elections in Parakar community of Armenia

Clashes between the protesters and policemen took place during a protest action against the results of the local self-government elections in Parakar community of Armenia

Clashes between the protesters and policemen took place during a protest action against the results of the local self-government elections in Parakar community of Armenia

Clashes between the protesters and policemen took place during a protest action against the results of the local self-government elections in Parakar community of Armenia

Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։ Քաղաքացիները շրջապատել էին ոստիկանության մեքենաներից մեկը, և քաղաքացիները բացեցին մեքենայի դռները, որպեսզի մեքենայում գտնվող քաղաքացիները դուրս գան։ Ոստիկաններից մեկը փորձեց փակել դուռը այն պահին, երբ քաղաքացին դուրս էր գալիս մեքենայից, այդպիսով՝ դռով հարված հասցրեց քաղաքացու գլխին։

Սկսվեց քաշքշուկ ոստիկանների և քաղաքացիների միջև։ 7 քաղաքացի է բերման ենթարկվել՝ ըստ ոստիկանության պատճառաբանության. Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։

Քաղաքացիները շուտով հեռացան խաչմերուկից և քայլեցին դեպի համայնքապետարանի շենքը։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031