Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ու Ադրբեջանը կանաչ էներգիայի ծրագրեր կիրականացնեն Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում

Դեկտեմբեր 23,2021 13:44

Ermenihaber. Թուրքիայի Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը Բաքվում մասնակցել է Թուրքիա-Ադրբեջան առաջին էներգետիկ ֆորումին, որի ընթացքում երկու երկրների համագործակցության վերաբերյալ 5 առանձին համաձայնագիր է ստորագրվել:

Բաքվում Դյոնմեզի արած հայտարարություններից պարզ է դարձել, որ իրենք նպատակ ունեն Ադրբեջանի օկուպացրած արցախյան տարածքներում կանաչ էներգիայի զարգացման նախագծեր իրականացնել:

Կանաչ էներգիան կամ վերականգնվող էներգիան ստանում են բնական ռեսուրսներից, որոնցից են արևի լույսը, ջրային հոսանքները, քամին, մակընթացությունները, հիդրոթերմալ էներգիան։ Դրանք վերականգնվում են, այսինքն` բնական ճանապարհով լրացվում են։

Հայտնի է դարձել նաև, որ Թուրքիան և Ադրբեջանը պայմանավորվածություն են ձեռք բերել էլեկտրաէներգիայի արտահանման, ինչպես նաև բնական գազի շրջանառության ավելացման շուրջ:

Թուրքիան պատրաստակամություն է հայտնել աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի տարածքում կանաչ էներգիայի նախագծեր իրականացնելու համար և այդ ոլորտում պատրաստ է ներդրումներ անել: Թուրք նախարարի հավաստիացմամբ՝ թուրքական ընկերությունները կգան տարածաշրջան և բանակցություններ կվարեն այս հարցի շուրջ։

Նշելով, որ ֆորումի շրջանակներում մասնավոր հատվածը կգնահատի ներդրումային հնարավորությունները՝ Դյոնմեզը միևնույն ժամանակ շեշտել է, որ  ներդրումները Ղարաբաղում կատարվում են պետության կողմից։ Ներդրումներ են նախատեսվում հատկապես արևային և հողմային էներգիայի ոլորտներում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031