Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ-թուրքական հարաբերությունները և «Նոր ՆԱՏՕ»-ն

Դեկտեմբեր 23,2021 13:12

Ermenihaber. Թուրքական մերձիշխանական կայքի վերլուծաբան Բեքիր Հազարն իր սյունյակում գրել է, որ ՆԱՏՕ-ն արդեն մեռած է, իսկ ապագայում կվերածնվի «Նոր ՆԱՏՕ»: Հոդվածի հեղինակն ընդգծել է, որ Թուրքիան իր երկարաժամկետ ծրագրերով ներդրումներ է անում ապագայի մեջ և կարևոր քայլեր անում «Նոր ՆԱՏՕ»-ում «խոսք ասելու» իրավունք (գերակա դիրք-խմբ.) ունենալու համար:

Այս համատեքստում հոդվածագիրը հետևյալ դիտարկումն է անում. «Պարզ է, որ Երևանի հետ հարաբերությունների կարգավորման Անկարայի քայլերը խոշոր ներդրում են լինելու տարածաշրջանում մնայուն խաղաղության և կայունության ապահովման համար: Սակայն ամենակարևոր արդյունքը Մետաքսի ճանապարհին ռուս-իրանական աքցանից կախված Հայաստանին հանելը և Թուրքիայի գլխավորած տարածաշրջանային առանցքին մոտեցնելը կլինի: Այսպիսով` Մետաքսի ճանապարհին և Վաշինգտոն-Անկարա-Մոսկվա առանցքի «բարդ թնջուկներից» մեկը, կարծես թե, կլուծվի՝ հօգուտ Թուրքիայի: Դրանով կհաղթահարվի ևս մեկ խոչընդոտ, որը գտնվում է Մետաքսի ճանապարհը վերահսկող Նոր ՆԱՏՕ-ի գոտու ճանապարհին, որտեղ գլխավոր դերում կլինի հենց Թուրքիան»:

Հեղինակի պնդմամբ՝ սա Թուրքիային ևս մեկ օգուտ կբերի: Այն է՝ ԱՄՆ-ում կնվազի հայկական լոբբիի հակաթուրքական գործունեությունը, անգամ միջնաժամկետ պլանում հնարավոր է համարվում Անկարայի և հայկական Սփյուռքի համագործակցությունը:

Ըստ հեղինակի՝ Թուրքիան իր ազդեցությունը կընդլայնի Եվրասիայում, Կովկասում, Մետաքսի ճանապարհին, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում ու կդառնա անկասելի կդառնա, երբ, հաղթելով «տնտեսական ազատագրական պատերազմը», ամբողջովին հայտարարի անկախության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031