Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ն, հավատարիմ իր «սկզբունքներին», կոնտեքստից կտրել է խոսքերս և «վիրավորվել» դրանցից». Ալեքսանդր Կոչուբաևին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պահանջով ԱԱԾ-ն դիմել է Փաստաբանների պալատին

Դեկտեմբեր 23,2021 12:50

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր տեղեկացա, որ ԱԱԾ-ն դիմել է ՀՀ փաստաբանների պալատին, որպեսզի իմ նկատմամբ հարուցվի կարգապահական վարույթ և լուծվի ինձ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Ի սկզբանե ցանկանում եմ արձանագրել, որ սա միջամտության փորձ է իմ գործունեությանը, ինձ լռեցնելու խղճուկ փորձ և հետապնդումների շարքը փաստաբանների վրա տեղափոխելու անհաջող հավակնություն:

Դիմումում նշած արտահայտությունները կատարվել են իմ կողմից, սակայն ԱԱԾ-ն, հավատարիմ իր «սկզբունքներին», կոնտեքստից կտրել է խոսքերս և «վիրավորվել» դրանցից: Ինքս արմատապես դեմ եմ բոլոր այն գործողություններին, որոնք կարող են հեղինակազրկել փաստաբանությունը: Մյուս կողմից ես չեմ կարող լռել բոլոր այն դեպքերում, երբ վստահորդիս շահերը ոտնահարվում են:

Իմ ներկայացուցիչ Annie Muradian-ի կողմից դիմումի վերաբերյալ նախապատրաստվում են առարկություններ, որոնցով համապարփակ կանդրադառնանք այս «դիմումի» մոտիվներին և դրա «հիմնավորումներին»:

Հ.Գ. Այն, ինչ ասել եմ հարցազրույցի ժամանակ ուժի մեջ է…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031