Կառավարությունն այսօր հաստատեց Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքները:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ԵՊԲՀ ռեկտոր էր վերընտրվել Արմեն Մուրադյանը:
Նա շնորհակալություն հայտնեց կառավարությանը՝ նշելով, որ շատ հավակնոտ ծրագրեր են իրականացնում, միջազգայնացման գործընթաց է գնում. «Մեր առջեւ դրել ենք հավակնոտ ծրագիր կլինիկական ուղղությունը զարգացնել միջազգային դաշտում: Այս պահին պատրաստ է արդեն ուղեղի զարգացման հետազոտման կենտրոնը: Այս պահին կարող եմ զեկուցել, որ շուրջ 700 աշխատատեղ ենք բացել մեր հիմնադրած հաստատություններում: Կրկնապատկել ենք մեր հիմնական միջոցներն ու ակտիվները եւ շահույթը գրեթե 5 անգամ բարձրացրել ենք»:
Պարոն Մուրադյանը նաեւ հայտնեց, որ այս պահին 32 երկրներից համալսարանում սովորում է շուրջ 2 հազար ուսանող: Ըստ նրա, ամեն 4-րդ ուսանողը արտասահմանից է. «Մեր առջեւ նպատակ ենք դրել ամեն երկրորդ ուսանողը լինի արտասահմանից ժամանած»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային