Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ոստիկանության բյուջեն 500 միլիոն դրամով կավելացնեն 13-րդ աշխատավարձ տալու համար

Դեկտեմբեր 23,2021 12:25

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 23-ի նիստում ընդունել է 2021թ. պետական բյուջեում վերաբաշխում կատարելու հերթական որոշումը, որով ոստիկանության պարգեւատրման ֆոնդին կավելացվի եւս 500 միլիոն դրամ՝ ոստիկաններին լիարժեք մեկ դրույքաչափ 13-րդ աշխատավարձ տալու համար: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստում ընդգրկված նախագծից:

Ըստ հիմնավորման, գումարը ոստիկաններին տրամադրվելու է «որակյալ» աշխատանքի եւ հատուկ առաջադրանքների կատարման համար:

Այդ առիթով բյուջեում վերաբաշխում է կատարվելու եւ ոստիկանության խնայած մոտ 1.9 միլիարդ դրամին կավելացնի եւս 500 միլիոնը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031