Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ իրենք դիվանագիտական խողովակներով հարց են բարձրացրել Google-ի առջև՝ կապված այն հարցի հետ, որ քարտեզի վրա նշված են «հայերենով աղավաղված տեղանուններ»:
«Ընկերության ղեկավարությանը նամակ ենք ուղարկել ադրբեջանական տարածքներում աղավաղված տեղանունների հարցի վերաբերյալ: Հակառակ կողմին ուղարկվել է Ադրբեջանի համապատասխան տարածքների պաշտոնական աշխարհագրական անվանումները»,- ասել է Աբդուլլաևան՝ հավելելով, որ այդ հարցը գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ