Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյան
Սիրելի երևանցիներ, հարգելի լրագրողներ,
Պատասխանելով ձեր հարցին, թե ինչպես եմ պատկերացնում Երևանի ավագանիում իմ հետագա գործունեությունը, շարունակելո՞ւ եմ այն, թե վայր եմ դնելու ինձ համար շատ թանկ ու կարևոր մանդատը՝ սպասարկել երևանցիների շահերը, տեղեկացնում եմ.
դեկտեմբեր ամսին կայանալու է Երևանի ավագանու արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված՝ քաղաքի համար չափազանց կարևոր որոշումները պետք է քննարկվեին դեկտեմբերի 21-ին՝ Հայկ Մարությանի կողմից նիստի նախագահությամբ: Սակայն նիստը չկայացավ՝ բոյկոտի ենթարկվելով ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից:
Օրակարգային նախագծերից մեկի հեղինակն էլ ես եմ՝ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների առաջարկով:
Նախագծով առաջարկվում է արժանվույնս հարգանքի տուրք մատուցել Երևան համայնքի կյանքում իր ուրույն դերն ունեցած, Երևանի պետական համալսարանի ֆենոմենալ՝ լեփլեցուն լսարաններում սերունդներին ԻՐԱԿԱՆ արժեքներ փոխանցած դասախոսին, Լևոն Հրաչյայի Ներսիսյանին:
Նշեմ նաև, որ դեկտեմբերի 24-ին կնշվի Լևոն Ներսիսյանի՝ ՄԵԾԱՆՈՒՆ երևանցու, 90-ամյակը:
Կարդացեք նաև
Ձեր հարցի պատասխանը կհնչեցնեմ կայանալիք այդ նիստի օրը՝ հանդես գալով որպես նախագծի հեղինակ և զեկուցող: