Երեկ` դեկտեմբերի 22-ին, երեկոյան ժամը 19-ի սահմաններում, ավտովթարի ձևով անվտանգային միջադեպ է տեղի ունեցել Ժիրայր Սեֆիլյանի հետ։
Երջանիկ պատահականությամբ Ժիրայր Սեֆիլյանը չի վնասվել։
Ձեռնպահ ենք մնում կատարվածի դիտավորության վերաբերյալ տեսակետ հայտնելուց, սակայն հաշվի առնելով Ժիրայր Սեֆիլյան քաղաքական գործչի անձը, գործունեության բնույթը և ներկայիս իրավիճակի անվտանգային բնութագիրը, անհրաժեշտ համարեցինք հրապարակել սույն տեղեկույթը։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ