Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Բոստանջյան. «Իրականության մեջ աղքատության մակարդակը ոչ թե շուրջ 30 տոկոս է, այլ ձգտում է 50 տոկոսին»․ «Փաստ»

Դեկտեմբեր 23,2021 10:24

Հայաստանի տնտեսության համար նախատեսված 6,5 տոկոս տնտեսական աճը բացառվում է, իսկ այս տարվա սկզբին տնտեսական երկնիշ աճի մասին հայտարարողը պարզապես կարեկցանքի արժանի մարդ է, որը չի կարողանում հասկանալ՝ որտեղից է արևը դուրս գալիս ու որտեղ է մայր մտնում:

«Փաստի» հետ զրույցում, ամփոփելով տնտեսական տարին ու խոսելով տարեվերջին առկա միտումների մասին, այս մասին նշել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Բոլոր պարագաներում տնտեսությունը սարսափելի վիճակում է: Միայն այն հանգամանքը, որ մենք չենք կարողանում պետական կապիտալ ծախսերը կատարել, արդեն իսկ հստակ բնութագիր է: Մենք ապրում ենք միայն ընթացիկ ծախսերով, որոնք ոչ այլ ինչ են, քան զուտ «կոկորդի ծախս»: Այսինքն, նման է մի իրավիճակի, երբ սնվում ես, որպեսզի չմահանաս: Զուգահեռ՝ մեր իրականության մեջ գնաճը խեղդում է: Բոլոր դեպքերում գնաճը զսպելու մեխանիզմների հիմքում տնտեսության արդյունավետ գործունեությունն է: Եթե նման գործընթաց չկա, բնականաբար, գնաճը չի կարող կառավարելի ու հասկանալի լինել մեր հասարակության համար: Այս առումով ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում Կենտրոնական բանկը: Ճիշտ է, այս պահի դրությամբ հաջողվում է գոնե հարաբերական կայունություն ապահովել ու գնաճի ռիսկերը զսպելու մեխանիզմներ կիրառել, բայց սա չի կարող անվերջ լինել: Եթե այսպես շարունակվի, մենք, մեծ հաշվով, կանգնելու ենք կոտրած տաշտակի առաջ»,-ասաց նա՝ շեշտելով, որ իրականության մեջ աղքատության մակարդակը ոչ թե շուրջ 30 տոկոս է, այլ ձգտում է 50 տոկոսին:

«Ամբողջ երկրի պետական կառավարման հիմնական ու կարևորագույն լծակները հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականության տիրույթում են: ԿԲ-ն իր՝ դրամավարկային քաղաքականության տերն է: ԿԲ-ն մաքսիմալ աշխատում է այդ քաղաքականությունն իրականացնել ձեռքի տակ ունեցած հնարավորություններով ու գործիքակազմով: Բայց մենք մրցակցության հետ կապված խնդիր ունենք: Մրցակցության, նաև անհրաժեշտ վերահսկողական մեխանիզմների բացակայության պայմաններում, օրինակ՝ երկու խանութում գների մեծ տարբերություններ կարող են լինել: Սա պայմանավորված է պետական վատ կառավարման բազմաթիվ հետևանքներով: Այստեղ ԿԲ-ն չի կարող միջամտել և ոչ էլ իրավունք ունի այդ կտրվածքով գործիքակազմ կիրառել: Այս տեսանկյունից թերացումը հարկաբյուջետային քաղաքականության տիրույթում է: Հավելյալ նոր արժեք ստեղծելու գործընթացը խթանելը հարկաբյուջետային քաղաքականության պատասխանատվության տակ է: Եվ եթե այդ գործընթացը չկա, զարգացում հնարավոր չէ, ինչը և ակնհայտ է մեզ մոտ: Ոչ մի նոր բան չի ստեղծվում, բայց խաղատներում, ծառայության ոլորտներում փողի զանգվածի մեծացումը իբրև թե աշխուժություն է ներկայացվում: Սա իրական ակտիվություն չէ»,- ասաց մեր զրուցակիցը:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031