Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել է հանդիպում ունենալ:
Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ Փաշինյանն առաջարկել է հանդիպել ու քննարկել Արցախի բանակցային թեման:
«Այո, հերթական անգամ եղել է նման առաջարկ, ինչն ընդդիմությունը մերժել է՝ պնդելով, որ հանդիպումը հրապարակային լինի: Հրապարակային քննարկումներ լինում են, օրինակ, ԱԺ քառօրյա նիստերի օրերին կառավարություն- Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ»,- մեզ հետ զրույցում ընդգծեց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։