Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կրեմլում լիովին արդարացի են համարում Քադիրովի արձագանքը թուրքական իշխանությունների որոշմանը

Դեկտեմբեր 22,2021 23:13

Ռուսաստանը դիվանագիտական խողովակներով իրազեկել է Թուրքիային, որ հավանություն չի տալիս թուրքական քաղաքներից մեկում գտնվող այգին Դուդաևի պատվին անվանակոչելու փաստը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ տեղի ունեցածին արձագանքել էր Չեչնիայի ղեկավար Ռազման Քադիրովը` կոշտ քննադատելով թուրքական իշխանությունների այդ քայլը:

Պեսկովի կարծիքով՝ Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի արձագանքն  էմոցիոնալ էր, սակայն լիովին բացատրելի:

«Դա Քադիրովի բավականին զգացմունքային, սակայն միանգամայն բացատրելի արձագանք է, քանի որ այդ շրջանը մի քանի պատերազմներ է վերապրել, որոնք սադրել էին ահաբեկիչները: Նրանք փորձում էին վերահսկողության սահմանել ՌԴ-ի այդ տարածքի նկատմամբ»,-  ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ նման ահաբեկիչներից էր Ջոխար Դուդաև:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեչնիայի ղեկավարն այգու անվանակոչության մեջ սպառնալիք էր տեսել` ուղղված Ռուսաստանի հետ հարաբերություններին, և առաջարկել ի պատասխան Գրոզնիում մի զբոսայգի անվանակոչել «Քուրդիստանի բանվորական  կուսակցության» (ՔԲԿ-PKK) հիմնադիր Աբդուլլահ Օջալանի պատվին։

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031