Դեկտեմբերի 21-ին ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի մի խումբ պատգամավորներ Զարուհի Բաթոյանի նախաձեռնությամբ աշխատանքային հանդիպում են ունեցել իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչների հետ:
Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, շենքերի եւ կառույցների մատչելիության` օրենքից բխող պահանջների իրականացման առկա հնարավորությունները եւ իրավակիրառ պրակտիկայում ծագող խնդիրները:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի, ՔՏՀԱ տեսչական մարմնի, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները:
Շահագրգիռ քննարկման ընթացքում շեշտադրվել է, որ օրենսդրական որոշ կարգավորումներ կամ բացեր սահմանափակում են ավարտական շինարարական ակտը ստորագրելուց հետո տվյալ օբյեկտում շինարարությանը վերաբերող ստուգումների իրականացումը, որի պատճառով մատչելիության պահանջի խախտումների դեպքերը դուրս են մնում վերահսկողությունից:
Կարդացեք նաև
Պայմանավորվածություն է ձեռք բերվել քարտեզագրել առկա օրենսդրական եւ իրարավակիրառ պրակտիկայից բխող խնդիրները եւ անհրաժեշտության դեպքում վերանայել դրանք` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի ֆիզիկական միջավայր ապահովելու նպատակով բարենպաստ իրավական դաշտի ձեւավորման համար:
ՀՀ Ազգային ժողով