Ավարտվել է Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վանիկ Օհանյանի պաշտոնավարման ժամկետը։
ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի 06.10.2021 փոփոխությունների համաձայն, ինչպես նաեւ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած Վանաձոր խոշորացված համայնքի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման հետեւանքով, իրավական առումով Վանիկ Օհանյանը չի կարող պաշտոնավարել որպես Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար:
Վերջինս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից ընտրված ավագանու անդամ է։
Aravot.am-ի հետ զրույցում Օհանյանն ասաց, որ իր լիազորությունները դադարեցված են քաղաքապետի պաշտոնում եւ այս պահին Վանաձորի քաղաքապետի գործառույթ իրականացնող այլ անձ չկա. «Այս պահին քաղաքապետի պաշտոնակատար չկա։ Ավագանու ընտրություններին պարզ կդառնա։ Նիստը պետք է ամսի 24-ին տեղի ունենա»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ