Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահե Գևորգյանը հայտնել է խմբակցությունից դուրս գալու վերաբերյալ դիմում ներկայացնելու մասին։
«Խմբակցությունից դուրս գալու դիմում եմ ներկայացրել։ Մանդատս դեռ չեմ դնելու, որովհետև իրենք ուզում են, որ դնենք, իսկ ես իրենց ուզածը չեմ պատրաստվում անել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգյանը։